Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Հե՜ե՜ե՜յ, ո՞վ կա այդտեղ․․․

Հե՜ե՜ե՜յ, ո՞վ կա այդտեղ․․․
05.12.2023 | 11:10

Ո՞վ պետք է պատասխան տա այսօր Բարձրունիում զոհված իմ հրաշալի ուսանող Գերասիմ Առաքելյանի մահվան համար:

Դեպի տիեզերք մի կիլոյանոց «արբանյակի» թռչելու վրա ուրախացող ցնդածներ, դուք ունե՞ք պատասխան տալու տիեզերական սիրո վրա հիմնված այս երջանկությունը տիեզերական մասշտաբի ողբերգության վերածելու համար:

Ո՞վ եք դուք․․․

Գերասիմ ջան, դու այնքան հետաքրքիր տղա էիր․ այնքան զարմացա, երբ իմացա, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի մեր ուսանողներից թատերախումբ ես ստեղծել, քո սցենարով ներակայացում բեմադրել ու շրջում-ցուցադրում էիք գյուղից գյուղ:

Դու մի բարի ու հետաքրքիր մարդ էիր, բայց ամենակարևորը, որ ԴՈՒ ՄԱՐԴ էիր․․․

Չգիտեմ ինչու, միշտ իմ մտքում կայիր․ հիանում էի ձեր ընտանիքի հրաշագեղ նկարներով, իմ սիրելի ու գերազանցիկ ուսանողուհի Տաթևիկի հետ ձեր կատարյալ ներդաշնակությամբ և աստվածային սիրով:

Միշտ կմնաս իմ մտքում ու սրտում՝ հիմա արդեն նաև որպես իմ ու քո, մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ նահատակ զինվոր:

Վերջին գրառումը Գերասիմի էջում Շուֆուտինսկու «ՄԱՄԱ» երգի տեսահոլովակն է, մի շաբաթ առաջ է տեղադրել․ հոլովակում տղան գնացքով հեռանում է՝ հեռվում թողնելով մորը․․․

Հնարավոր չէ դիմանալ:

Ցավակցությունս Գերասիմի ծնողներին, Տաթևիկին ու իր ծնողներին, բոլոր հարազատներին:

Ռուզան ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ